Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ով է «հյուսում», ումն է ասում

Ով է «հյուսում», ումն է ասում
24.10.2019 | 19:41

Այն, որ նախկին իշխանությունների նման, այս իշխանությունն էլ ոչ մի պարզաբանում չի ներկայացնում այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի կամ աշխատանքից ազատման մասին, նորություն չէ: Բայց նորօրյա պաշտոնյաները մի հետաքրքիր պատճառ են մոգոնել, թե ինչու են աշխատանքից ազատվում: Ով գնում է, հայտարարում է, թե քաղաքական նկատառումներ չկան, ես թիմի հետ կշարունակեմ երկիր զարգացնել, իսկ ավելի բացառիկներն էլ մեկ քայլ առաջ են անցնում ու հայտարարում, թե հանկարծ մեզ նախկիների հետ չկապեք:

Նախ ինչու են առանց պատճառի հանկարծ որոշում թողնել աշխատանքը, եթե էլի իբր լծվելու են երկրի զարգացմանը, հետո էլ միթե ավելի հեշտ չի լինի հասնել արդյունքի` ունենալով իշխանական լծակ և ռեսուրսներ: Կամ ում աչքին են «թոզ» փչում: Այս առումով այսօրվա ամենաուշագրավ հրաժարականը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանինն էր: «Այս որոշումը կայացրել եմ, քանի որ ցանկանում եմ զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ և ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով։ Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին և երկրին: Այս քայլս ամենևին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ և հանդիսանում է բացառապես անձնական որոշում: Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել»,- հայտարարել է Մնացականյանը: Քաղաքային խնդիրների լուծման լավագույն տարբերակը էպիկենտրոնում լինելն է և որոշումների վրա ազդելու հնարավորություն ունենալն է, ինչը տրված էր նրան: Հիմա մի տեսակ տարօրինակ չէ՞, որ արդեն նախկին չինովնիկն իր հրաժարականի շուրջ այսպիսի «տեսություններ է հյուսում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ